Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով: Նրան կտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ, դատական ակտը ստանալուց հետո համապատասխան բողոք կնախապատրաստվի. այս ամսին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Բաբայանը՝ հավելելով, որ իրենք նաեւ այլընտրանքային խափանման միջոցի մասին էին խոսել, հիպոթետիկ ընդունելով, որ առաջադրված մեղադրանքը համահունչ է արարքին: Դատարանն այդ հարցին ընդհանրապես չի անդրադարձել՝ դակել է քննիչի բերած կալանավորման միջնորդությունը:
Արսեն Բաբայանը, հիշեցնենք, այն կարծիքին է, որ քննչական մարմինը վերականգնում է ապաքրեականացված «ծանր վիրավորանք» հոդվածը:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:
Կարդացեք նաև
Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ