Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլիամի կինը՝ Քեյդ Միդլթոնը, որը վերջին ամիսներին չէր երեւում հասարակության առջև, ու դա տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տվել, նախօրեին տեսաուղերձ է հղել ու ասել, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
42-ամյա Քեյթը նշել է, որ ուռուցքը հայտնաբերվել է հունվարին տարած վիրահատությունից հետո։
«Իհարկե, սա ահռելի ցնցում էր, և Ուիլյամն ու ես անում ենք ամեն բան, որ սա հաղթահարենք` հանուն մեր երիտասարդ ընտանիքի: Ինչպես կարող եք պատկերացնել, սա ժամանակ պահանջեց: Ինձ ժամանակ էր պետք լուրջ վիրահատությունից հետո վերականգնվելու և բուժումը սկսելու համար: Բայց ամենակարևորը, մեզ ժամանակ էր պետք, որպեսզի Ջորջին, Շառլոտային և Լուիին ամեն ինչ բացատրենք նրանց համար ամենահարմար ձևով և վստահեցնենք նրանց, որ ինձ հետ ամեն ինչ լավ կլինի», -տեսանյութում ասում է նա։
Թարգմանությունը՝ «Ա1+»-ի