Քիչ հետո կհրապարակվի «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մասին որոշումը։ Այս պահին դատարանի մոտ հավաքված են նրա ընկերներն ու համակիրները։
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել էին «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:
Նարեկ Սամսոնյանը կալանավորվել է 2 ամսով։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ