Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՛չ սյունեցիք, ո՛չ էլ ոսկեպարցիք պատերազմից վախեցող չեն, ուղղակի մեզ զենք է պետք». «Հրապարակ»

Մարտ 23,2024 11:15

Փաշինյանի՝ Տավուշի մարզի Ոսկեպար եւ Կիրանց գյուղերում ունեցած հանդիպումները խորը մտահոգությունների առիթ են տվել։ Մարդիկ քննարկում են փաշինյանական սկզբունքը` արդյոք ընդունելի՞ է հող տալը, որպեսզի պատերազմ չլինի, եւ արդյոք դա երաշխի՞ք է, որ թշնամին իսկապես պատերազմ չի սկսի, ու, ի վերջո, մինչեւ ե՞րբ տալ ու որքա՞ն։ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք չէ իրենց պատերազմով վախեցնել՝ իրենք վախեցող մարդիկ չեն։

«Ո՛չ սյունեցիք, ո՛չ էլ ոսկեպարցիք պատերազմից վախեցող չեն։ Ուղղակի մեզ զենք է պետք, մեզ զինեն, մենք՝ կռվող տղաներս, մեր հարցերը լուծելու ենք։ Իրանցից, ինչ է, փո՞ղ ենք ուզում, տո՞ւն ենք ուզում․ ոչինչ չենք ուզում, մեզ զինեն, զենք ու զինամթերք տան, մենք մեր հարցերը կլուծենք, ուրիշ ոչինչ չենք ուզում։ Մեր բանակի կողքին կանգնենք՝ մեր հարցերը լուծենք։ Ես ուղղակի զարմացած եմ՝ աշխարհում, պատմության մեջ նման բան չի եղել, մեր Հայաստանի հետ պատահած արհավիրքներից չի եղել։ Ո՞նց կարող է 4 գյուղը տան։ Բա ես էլ իմ Արցախն եմ ուզում, իմ Նախիջեւանն եմ ուզում, իմ Արեւմտյան Հայաստանն եմ ուզում, Արծվաշենն եմ ուզում, բա ինչի՞ մի հատ չի խոսում մեր տարածքների մասին։ Այդ ո՞նց է, որ իրենց տարածքների մասին խոսում է։ 1987 թվականի հանրագիտարանում գրված է, որ Հայաստանի տարածքը 29 800 է դա ճիշտ չի, սխալ է, բայց ինքն ասում է 29․800-ը կլորացրած է։ Ո՞նց է կլորացրած, որ սովետական հանրագիտարանում է գրված, իսկ ինքն ասում է՝ դա էլ չկա»,- ասաց Հովսեփյանը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031