Այսօր ձերբակալվել են «Իմնեմնիմի» պոդքասթի հաղորդման վարողներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը: Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ նրանք մարտի 20-ի հաղորդման ժամանակ հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
«ՉԻ». Բայց նայելով ձերբակալման կադրերը` կարելի է ենթադրել, որ վնասազերծվել են «Ալ-Կաիդայի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավարն ու նրա գլխավոր ահաբեկիչը:
Հայհոյե՞լ էին. հրավիրեիք քննչական, հարցաքննեիք: Որքան հիշում ենք, մի երկու անգամ Նարեկ Սամսոնյանին տարբեր առիթներով քննչական եք հրավիրել: Նա էլ գնացել էր հարցաքննության: Չէր փախել, քննությանը չէր խոչընդոտել: Հիմա էս կլոունադան ինչի՞ համար էր:
Հա, լավ, թույն, «կռուտոյ» իշխանություն եք: Բայց հավերժ չեք, չէ՞:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում