Ինչ խոսք, կարելի է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմության «նախկինական» արմատները որոշակի հարմարություններ են ստեղծում իշխանության համար: Ինչի մասին էլ խոսք գնա, սկսած գինեկոլոգիայից, վերջացրած տիեզերքով, ՔՊ-ականները հնարավորություն ունեն, չխորանալով բուն խնդրի մեջ, իրենց «փաստարկները» կառուցելու «բա որ դուք, բա որ ձեր վախտ» հայտնի սխեմայով: Չնայած, կարծում եմ, որ եթե խորհրդարանական ընդդիմության առաջնորդները լինեին, ասենք, Հայկ Մարությանն ու Էդմոն Մարուքյանը, ՔՊ-ականները դարձյալ մի «կոմպրոմատ» կգտնեին՝ նրանց նույն ոճով հակադարձելու:
Կառավարություն-ԱԺ վերջին հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի «փաստարկներից» մեկը, թե ինչու է նա առանց որեւէ պայմանի, առանց որեւէ երաշխիքի եւ որեւէ փոխհատուցման տարածքներ հանձնում, պարզապես «սպանիչ էր»: Պատճառից մեկը, պարզվում է, այն է, որ Կիրանցի ճանապարհին ոչ մի հյուրանոց եւ ոչ մի ռեստորան չի կառուցվել: Այսինքն՝ «նախկինները», դա անելու փոխարեն, հյուրանոցներն ու ռեստորանները կառուցել են այլ տեղերում, ինչի պատճառով այդ տարածքները դարձել են «դժգույն» եւ «դժբախտ» ու, հետեւաբար, հանձնման ենթակա:
Նախ ասեմ, որ շուկայական հարաբերությունների պայմաններում նման շինարարություն տեղի է ունենում ոչ թե հայրենասիրական մղումներից ելնելով, այլ պահանջարկը բավարարելու նպատակով: Եթե Տավուշի մարզի այդ հատվածում բնակիչներին պետք է փոքր խանութ, հենց այդպիսի խանութ էլ կառուցվում է:
«Նախկինները», իրենց բիզնես շահերից ելնելով, կառուցապատել են այլ տարածքներ: Շատ հնարավոր է, ապօրինի շինթույլտվություններ ստանալով: Չի բացառվում նույնիսկ, որ անօրինական ճանապարհով վաստակած գումարներով:
Կարդացեք նաև
Սակայն այդ ամենը տարածք հանձնելու հետ որեւէ կապ չունի: Նույնիսկ, եթե ամեն ինչ թալանված լիներ, եւ ՀՀ ամբողջ տարածքն անապատ դառնար, այդ տարածքից կամ այդ տարածքի սահմանին նման պայմաններով հող հանձնելը, կարծում եմ, առնվազն աններելի սխալ է:
…Ծաղկաձորում (Ալիեւի եւ Փաշինյանի ընկալմամբ՝ Դարաչիչակում) 20 տարվա ընթացքում բազմաթիվ ռեստորաններ եւ հյուրանոցներ են կառուցվել: Ես կասկածում եմ, որ դա խոսում է այդ օբյեկտների սեփականատերերի, հիմնականում «նախկինների» ժամանակ հարստացած օլիգարխների հայրենասիրության մասին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դավաճանն ի՞նչ իմանա հայրենիքն ինչ է,
Ազատագրողը կիմանա թիզ հողի գինն ինչ է:
Նա, ով թերուս է, չտես, հիշաչար,
Ինչպե՞ս իմանա, թե պաշտոնն ինչ է:
Լուծարել բոլոր կրոնական-կուսակցական կազմակերպությունները։
Լուծարել «Երկրապահ» կոչվող կազմակերպությունը:
Ներքին զորքերը և հատուկ նշանակության ստորաբաժանումները դնել զինված ուժերի գլխավոր շտաբի տրամադրության տակ։
Բոլոր ուժային նախարարությունների, անվտանգության մարմինների կրտսեր ու ավագ սպաները, դատարանների, բոլոր նախկին ու ներկա պաշտոնյաները… պետք է անցնեն Պոլիգրաֆով (ստի դետեկտոր):
Բոլոր նախկին և ներկա պաշտոնյաների համար փակել սահմանները՝ մինչև հանգամանքների պարզումը: Ձերբակալել ԼՏՊ-ին, ՌՔ-ին, ՍՍ-ին, ՆՊ-ին.
Բոլոր բնակավայրերում (ներառյալ Երևանում) կազմակերպել և զինել ինքնապաշտպանական ստորաբաժանումներ:
Սառեցնել և կալանք դնել բոլոր բանկերի և ֆինանսական կազմակերպությունների (ներառյալ կենտրոնական բանկի) բոլոր միջոցներն ու ակտիվները։ Ձերբակալել (կալանավորել) այդ կազմակերպությունների և ընկերությունների սեփականատերերին և կառավարիչներին։
Վերոնշյալների ընտանիքները չպետք է լքեն տարածքը։
Որտեղի՞ց սկսել:
Շտապ ստիպել «ընդդիմադիր» պատգամավորներին վայր դնել մանդատները: Եթե ոչ, ապա ձերբակալել նրանց որպես դիտավորյալ հանցագործություն (դավաճանություն) իրականացրած:
Ռազմական դրություն մտցնել (ագրեսորը վաղուց հատել է ԼՏՊ-ի ստորագրած խորհրդային վարչական սահմանը)։
Ստեղծել ժամանակավոր կառավարություն: