«Ազատություն» ռ/կ. Անհայտ անձիք կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին:
Ռուսական տելեգրամյան ալիքները հաղորդում են 12 զոհի և 35 վիրավորի մասին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունն էլ հայտնում է, որ կրակել են առնվազն երեք անձինք։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել “Пикник” խմբի համերգի մեկնարկից առաջ, երաժիշտները չեն տուժել:
Կարդացեք նաև
Ռուսական որոշ լրատվամիջոցներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են՝ զոհերի թիվը հասել է 40-ի, հարյուրից ավելի մարդ վիրավոր է։ Այս տվյալները, սակայն, դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։
Մոսկվայում տեղի ունեցած կրակոցների պատկերները «սարսափելի են», տեսանյութերը «պարզապես դժվար է դիտել», հայտարարել է Սպիտակ տունը՝ արձագանքելով այսօր Ռուսաստանի մայրաքաղաքումտեղի ունեցած ողբերգությանը:
Մարտի 7-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքների մասին: ԱՄՆ նախազգուշացումը իր կայքում տեղադրել էր նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։