Նարեկ Սամսոնյանը կալանավորվեց երկու ամսով: Նրան կտեղափոխեն «Արմավիր» ՔԿՀ. այս ամսին, լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա բնութագրմամբ՝ կոշտ քննադատական խոսք ասելու համար քաղաքական հետապնդում է իրականացվում Նարեկ Սամսոնյանի նկատմամբ, ինչը, իր բնութագրմամբ, ներկայիս իշխանություններին բնորոշ վարքագիծ է՝ երբ մարդիկ քննադատում են հայրենիքը հանձնելը՝ դա համարում են քրեական հետապնդման առիթ:
Ռուբեն Մելիքյանն էլ այն կարծիքին է, որ քննչական մարմինը վերականգնում է ապաքրեականացված «ծանր վիրավորանք» հոդվածը:
Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ