Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածը տեղի ունեցած քարաթափման պատճառով երկկողմանի փակ է։
Ջաջուռի, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների համար:
Կարդացեք նաև
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Շիրակի մարզում, Արագածի տարածաշրջանում, Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին, Սևան, Գավառ, Դիլիջան, Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն:
Աշոցքի և Արագածի տարածաշրջաններում բուք է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն