Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր նպատակն է ներկայացնել բռնի տեղահանվածների իրավունքները, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության պատճառով»․ Վիլեն Գաբրիելյան

Մարտ 22,2024 19:55

«Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ներկայացրեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության կայքը, որն ըստ նրա՝ նպատակ ունեն դարձնել բռնի տեղահանված հայերի համար օնլայն հարթակ, ինչի միջոցով կկարողանան ավելի ստույգ տվյալներ հավաքել բռնի տեղահանվածների մասին։

Կայքում ներկայացված են փաստարկներ տարբեր շրջանի Ադրբեջանի ոճրագործությունների մասին․ «Կայքում ներկայացնում ենք 1905-1906-ին հայերի նկատմամբ կատարված առաջին էթնիկ զտումներից տեղեկատվություն, կայքը թույլ է տալու մարդկանց անհատական պատմությունները զետեղել, որպեսզի մենք կարողանանք խնդիրները խմբավորել ոչ միայն ընդհանուր, այլև անհատական, իրավական առումով»։

Վիլեն Գաբրիելյանը փաստեց՝ ՀՀ-ում բռնի տեղահանվածների մասով որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 1988-ից սկսած մեր միգրացիոն ծառայությունը ռեեստրը վարել է․ «Այս կայքը հնարավորություն կտա որոշակի առումով համեմատություններ անել, որ ստույգ ու ճշգրիտ լինեն այն տեղեկությունները, որը մեր ձեռքի տակ են լինելու։ Սա այն նպատակով չէ, որ հակադարձենք Ադրբեջանի իշխանություններին։ Նրանք այդ տեսանկյունից ևս գործ ունեն անելու չակերտավոր ասած այն մարդկանց՝ ադրբեջանցիների վերաբերյալ, որոնք ժամանակին ՀՀ-ից արտագաղթել են։ Դա մեր դաշտը չէ։ Մեր դաշտն այն է, որ ներկայացնենք բռնի տեղահանվածների իրավունքները, որոնք բռնի տեղահանվել են Ադրբեջանի իշխանության վարած քաղաքականության պատճառով»։

Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ կայքում իրենց տեղեկությունները կարող են թողնել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված արցախցիները․ «Ի սկզբանե մեր աշխատանքը միտված է եղել նրան, որ 1988-1992 թվականներին բռնի տեղահանվածները գրանցվեն։ 35 տարի անցել է այդ ժամանակվանից, տեղեկատվական տեխնոլոգիաներն առաջ են շարժվել։ Վերջին բռնի տեղահանումը, որը տեղի է ունեցել ԼՂ-ում, այդ տեսակետից մեր տեղեկությունը հնարավորինս ամփոփ է, բայց այնուամենայնիվ, որևէ բան չի կաշկանդում, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց տվյալներն այստեղ թողնեն»։

Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ այս տեղեկատվության հավաքագրումը թույլ կտա իրավական գործընթացներ նախաձեռնել, իսկ ինչքան տեղեկատվությունը ստույգ ու ճշգրիտ լինի, իրավական հիմքերն ամուր կլինեն։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031