Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակվել է «ԵՄ-ն՝ 2023 թվականին» զեկույցը՝ ներկայացնելով ԵՄ անցած տարվա գործունեությունը. ուշադրության կենտրոնում Ուկրաինան է

Մարտ 22,2024 19:00

ԵՄ-ն հրապարակել է Միության 2023 թվականի գործունեության արդյունքներն ամփոփող զեկույցը։ «ԵՄ-ն՝ 2023 թվականին» զեկույցը նկարագրում է հիմնական քաղաքական զարգացումները եւ թե ինչպիսի օգուտներ են դրանք բերել քաղաքացիներին ԵՄ-ում եւ արտերկրում:

Զեկույցի առաջին գլուխը նվիրված է Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինային ԵՄ-ի աջակցությանը։

«Երկրորդ տարին անընդմեջ Եվրոպան միասնականորեն, ուժով եւ վճռականությամբ ամեն քայլափոխի պաշտպանել է Ուկրաինան։ Մենք հող նախապատրաստեցինք Եվրոպական միությունում ավելի քան 4 միլիոն ուկրաինացի փախստականների ընդունելու համար եւ կազմակերպեցինք վճռական ֆինանսական, հումանիտար եւ ռազմական օգնություն, որը ներկա պահին կազմում է ավելի քան 88 միլիարդ եվրո: Եվ մենք ցույց տվեցինք, որ կկանգնենք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը զեկույցի նախաբանում։

Նա նաեւ հավելել է, որ Ուկրաինայի համար նոր հիմնադրամի միջոցով ԵՄ-ն առաջիկա 4 տարիների ընթացքում կտրամադրի եւս 50 միլիարդ եվրո՝ «օգնելու ապահովել հիմնական ծառայությունների տրամադրումը՝ բաց պահել դպրոցները, վճարել աշխատավարձեր եւ թոշակներ, քանի դեռ Ուկրաինայի ժողովուրդը շարունակում է պայքարել զավթիչների դեմ»:

Զեկույցն անդրադառնում է նաեւ անցյալ տարվա «պատմական ընդլայնման փաթեթին», ըստ որի՝ 2023 թվականի ընթացքում Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ի ցույց են դրել ԵՄ-ին միանալու իրենց հանձնառությունը։

«Անդամակցության նրանց ուղին կանցնի դատական համակարգերի նպատակային բարեփոխումների, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի եւ քաղաքական դաշտը բարելավելու շարունակական ջանքերի միջոցով՝ կենտրոնանալով ապաօլիգարխիզացման եւ մարդու իրավունքների վրա»:

Ինչ վերաբերում է Արեւելյան գործընկերությանը, զեկույցում նշվում է, որ 17 միլիարդ եվրո արժողությամբ Արեւելյան գործընկերության Տնտեսական եւ ներդրումային ծրագիրը շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության ամրապնդման ԵՄ-ի հիմնական գործիքը: 2023 թվականի ավարտի դրությամբ մոբիլիզացվել էր ակնկալվող ներդրումներից 8,6 միլիարդ եվրոն, որից 5 միլիարդ եվրոն ուղղվելու է տարածաշրջանի երկրների հատուկ հիմնարար նախագծերին:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031