Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ազատ գյուղի զորամասի զինվորական կացարանում ողբերգական հրդեհի գործով դատական նիստը։
Դատալսումներն անցել են լարված մթնոլորտում։ Մեղադրյալներից Մառլեն Սարգսյանը, որի նկատմամբ նախորդ նիստին դատական սանկցիա է կիրառվել, որով սահմանափակվել էր նրա մասնակցությունը երկու նիստին, այսօր չի ներկայացել։ Նախագահողը նշեց, որ Մառլեն Սարգսյանը չի ներկայացել՝ քննարկելու սանկցիան վերացնելու հարցը, ինչի դեմ էլ Սարգսյանի պաշտպանն առարկեց՝ նշելով, որ իր պաշտպանյալը ցանկացել է ներկայանալ նիստին, սակայն կիրառված սանկցիայով պայմանավորված՝ չի ներկայացել։ Մառլեն Սարգսյանը նաև տեղեկացված չի եղել, որ այսօր պետք է ներկայանար՝ սանկցիան վերացնելու հարցի քննարկման համար, ավելին, ՔԿՀ-ից հայտնել են, որ դատարանի աշխատակազմից են զանգել և հայտնել սանկցիայի մասին։ Դատարանը քննարկման առարկա դարձրեց Սարգսյանի բացակայության հիմքով նիստը հետաձգելու հարցը, ինչը լարվածություն առաջացրեց ծնողների շրջանում։
Արդյունքում՝ սանկցիա կիրառվեց երկու ծնողի նկատմամբ։ Սարգսյանի պաշտպանը նաև դատավորին բացարկի միջնորդություն է ներկայացրել, ինչը մերժվել է։ Հաջորդիվ՝ դատարանում քննարկման առարկա է դարձվել մեղադրյալ Գոռ Աղեկյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանները միջնորդել են՝ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխել և կիրառել գրավով, տնային կալանքով և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցները։ Պաշտպանության կողմի պնդմամբ՝ Աղեկյանի նկատմամբ կիրառվող կալանքն այլևս պատիժ է։ Դատարանը որոշեց երկարացնել Աղեկյանի կալանքի ժամկետը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: