Ոստիկանությունը տեղյակ չէ, թե իր աշխատակիցները ուր և ինչի համար են բիրտ ուժ կիրառելով տարել Նարեկ Սամսոնյանին։
Տեղեկացա, որ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել և բռնի կերպով, արժանապատվությունը նսեմացնելով, տարել են «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին։
Իմ գրասենյակի աշխատակիցներն օպերատիվ կերպով կապ հաստատեցին ՀՀ ներքին գործերի նախարարություն, սակայն պատասխան չստացվեց։
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հերթապահ Ռ. Հարությունյանը հայտնեց, որ Ոստիկանությունը ոչ մի տեղեկություն չունի դեպքի վերաբերյալ։
Կարդացեք նաև
Կադրում ակնհայտ երևում են ոստիկանության աշխատակիցների գործողությունները:
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր