Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել

Մարտ 22,2024 18:10

Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է ոչ միայն բիզնես նպատակահարմարության, այլև պատասխանատվության սկզբունքով: Ավելին՝ դրանք չեն տարանջատվում: Բնակչության թվով և այլ հանգամանքներով պայմանավորված՝ մարզերում սպասարկման կենտրոններ ունենալը երբեմն արդարացված չէ՝ բիզնես ներդրումների վերադարձելիության տեսանկյունից: Այդուհանդերձ, Վիվա-ՄՏՍ-ը կարևորում է պատասխանատու մոտեցումը, մայրաքաղաքում և դրանից դուրս՝ բարձրակարգ սպասարկում և ծառայություններ մատուցելու անհրաժեշտությունը:



Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն սկսել է ծառայություններ մատուցել 2007 թվականից: Գործել է փոքրիկ տարածքում՝ կրպակում, սակայն բարձրակարգ սպասարկմամբ, տրամադրվող առաջարկությունների մեծ հնարավորությամբ և արձանագրել է բաժանորդների գոհունակության՝ առավելագույն ցուցանիշ: Նոր հասցեում վերաբացված՝ ժամանակակից լուծումներով սպասարկման կենտրոնում, մեծացել է ավելի շատ հաճախորդ ընդունելու և հարմարավետ սպասարկելու հնարավորությունը: Բնակիչներն արձանագրում են, որ այս սպասարկման կենտրոնի բացումը կարևոր խթան է սահմանում ապրողի համար:


Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ: Մասնավորապես՝ Ճամբարակից շուրջ 6 կմ հեռավորության վրա գտնվող, նույն համայնքում ընդգրկված Վահան գյուղում տարբեր ծրագրեր են իրականացվել: 27 կմ երկարությամբ սահմանագիծ ունեցող բնակավայրը հյուսիսարևելյան վահան է երկրի համար: Այստեղ կարևոր են համարում թիկունքի զգացողությունը, ուշադրության և առկա խնդիրները լուծելու պատրաստակամությունը: Վահանը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում է եղել դեռևս 2008 թվականին: Հնարավորություն է ստեղծվել աջակցել մի հարցում, որի անհրաժեշտություն կար վաղուց. կառուցվել էր գազատար:

Ավելի ուշ՝ 2014 թվականին, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), գյուղի մանկապարտեզում արևային ջրատաքացուցիչ են տեղադրել: Նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունավետությունը երկար սպասեցնել չի տվել. մանկապարտեզում մոտավորապես 60%-ով նվազել են գազի սպառումն ու ջեռուցման ծախսերը: Նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում լուծվում է նաև բնապահպանական, էներգախնայողության և համայնքային զարգացման խնդիր: 2015 և 2016 թվականին աշխատանքներ են տարվել Վահանի փողոցները լուսավորելու ուղղությամբ: Տեղադրվել է արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ:

Ընկերությունը 10 համակարգիչ է տրամադրել գյուղի միջնակարգ դպրոցին՝ ժամանակակից մեթոդներով ուսումնական գործընթացը կազմակերպելու նպատակով: Հասարակության մասին հոգ տանելու՝ Վիվա-ՄՏՍ-ում ամրագրված արժեքային համակարգը, վարքագիծ է դարձել նաև աշխատակիցների համար: Ֆինանսների և ադմինիստրացիայի վարչության աշխատակիցների անձնական ներդրման արդյունքում հավաքված շուրջ 2մլն դրամով, տարիներ առաջ, դպրոցի շենքում կառուցվել է սանհանգույց:

Վահանում անասնապահությամբ զբաղվելը հեշտ չէ․ գյուղի աշխարհագրական դիրքն իր կանոններն է թելադրում: Խոշոր եղջերավորներին արոտավայր թողնելը ռիսկեր է պարունակում. սահմանն անցնելու դեպքում կենդանիների վերադարձն անհնար է դառնում: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) փորձել են օգտակար լինել նաև այդ հարցում: Գյուղի ֆերմերներին տրամադրվել է արևային էներգիայով աշխատող՝ «էլեկտրական հովիվների» շարժական համակարգ՝ կանխելով փոքրիկ տնտեսություններին հասցվող վնասը:

Վիվա-ՄՏՍ-ը մեկ այլ գործընկերոջ՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, նաև բնակարանաշինության ծրագիր է իրականացրել Վահանում: Բիզնես գործունեությանը զուգահեռ, Վիվա-ՄՏՍ-ն իր գործընկերների հետ նախաձեռնած ծրագրերով, գյուղերն ինտեգրում է մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031