«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիր-տնօրենը Կարին Տոնոյանն է, դատի է տվել ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ. օգոստոսի 3-ի թիվ 1342-Ա/2 հրամանում փոփոխություն կատարելու մասին 06.09.2023 թվականի թիվ 1749-Ա/2 հրամանի ընդունման արդյունքում ծագած իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ ընդամենը հետեւյալը փոխանցեցին. «ԿԳՄՍ նախարարությունը հայցադիմումը ստացել է երեկ՝ մարտի 21-ին, այժմ կատարվում է ուսումնասիրություն »:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև