Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի բլոգերը ստացել է իր կյանքին եւ առողջությանն ուղղված սպառնալիքներ, դիմել ոստիկանություն

Մարտ 22,2024 17:46

Արցախցի բլոգեր Գեւորգ Առստամյանը դիմել է ոստիկանություն՝ ահազանգելով, որ մարտի 15-ից մինչև մարտի 19-նն ընկած ժամանակահատվածում, իր հասարակական-քաղաքական գործունեության հետ կապված՝ facebook և Tik-Tok սոցիալական կայքերում, տարբեր անհայտ օգտատերերի կողմից ստացել է սպառնալիքներ՝ ուղղված իր կյանքին և առողջությանը:

«Քննչական կոմիտեից շուտով կկանչեն, քրեական վարույթ կնախաձեռնեն: Մարդկանց հոգեվիճակը լարված է, սրված են, սթրեսների մեջ են, անկառավարելի, ճիշտը սխալից չեն տարբերում, քաոսի մեջ, իրենք իրենց կեղտոտ հոգեբանությունը մարդ վնասելով, մարդ ծեծելով են ուզում իրականացնել, որ թուլանան, ուզում են հանգստանան, սթրեսից է: Այն մարդիկ, որոնք իմ հանդեպ անձնական վրեժխնդրությամբ են լցված, գլխավոր հանգամանքը իմ՝ արցախցի լինելն է ու չեն հասկանում, որ օգտագործվում են քաղաքական գործիչների կողմից, որոնք ինձ բացասական կերպարով են ներկայացնում: Ընդհանուր հետքը քաղաքական է, տանում է քաղաքական անձերի՝ Արցախի նախկին թալանչիների, Հայաստանի ընդդիմության: Արցախի նախկին իշխանությունների կողքի մարդիկ են, իրենց հետ երկրի բյուջեն լափածները: Արցախում կար թալանչիների մաֆիա, չկա պետականամետ մտածելակերպի քաղաքական գործիչ ու քաղաքական իշխանություն»,- Aravot.am-ին ասաց Առստամյանը:

Մեր հարցին, թե ընդդիմադիր որ ուժին է տեսնում իր նկատմամբ սպառնալիքների հետեւում, մեր զրուցակիցը շարունակեց. «Նախ պետք է ճշտել՝ կա՞ ընդդիմություն, թե չէ: Հայաստանում կա Հայաստանի հանրապետության ընդդիմություն: Եթե լինի իշխանության ընդդիմություն, ես շատ հարգանքով ու շատ ուրախ կլինեմ: Եթե առողջ քննադատություն լինի, բայց խորհրդարանում կան իշխանափոխության ձգտողներ, իշխանության ձգտողներ ու դա չի արվում օրինավոր: Պատերազմը կանոններ ունի, ինֆորմացիոն այս պատերազմում սաղ կանոնները խախտել են, անցել են վիրավորանքների, հայհոյանքների, մարդկանց անձնական դաշտ: Անուններ չեմ տալիս, բոլորիդ հայտնի է՝ ովքեր են ձգտում իշխանության եւ ես նրանց ոչ ճիշտ քաղաքականությունն եմ լուսաբանում, դա իրենց դուր չի գալիս»:

Անդրադառնալով իր հասցեին ուղղված քննադատություններին, որ Հայաստանի իշխանություններին գովերգելու ու հաճոյանալու գործունեություն է, բլոգերը հավելեց. «Չեմ համագործակցում ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ, համագործակցում եմ պետության շահերի հետ: Ինձ ասում են՝ ինչու բոլորի հետ հավասար չես ասում Նիկո՛լ, դավաճան, ինչու բոլորի հետ հայհոյանքներ չես հղում Նիկոլի ուղղությամբ, երբ ասում եմ՝ իմ դաստիարակությունը չի ներում, հարգում եմ իմ երկրի օրինավոր ընտրված իշխանությանը, ասում են՝ ըհը դու իշխանության մարդն ես»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գեւորգ Առստամյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031