Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե հանձնում ես ամեն ինչ, նշանակում է անցել ես թշնամու կողմը»․ Հովհաննես Իշխանյան

Մարտ 22,2024 16:04

«Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում խայտառակ ընդունելության է արժանացել, ինչը բնական է։ Որովհետեւ երբ գնում ես ինչ-որ մեկի տուն ու ասում ես՝ տունդ հանձնում եմ նրան, ով ուզում է քեզ ցեղասպանել, մայր ու մանուկ կոտորել, պարզ է, որ լավ ընդունելության չես արժանանա»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը։

Նրա խոսքով․ «Ոսկեպարում, Բաղանիսում եւ ընդհանրապես Տավուշում բոլորը չեն պատրաստվում ընդունել Նիկոլ Փաշինյանի եւ նրա դավաճանական թիմի, իսկ իրականում՝ Ալիեւի պահանջները, մարդիկ պատրաստ են կանգնել իրենց գյուղի համար։ Այստեղ հարցն այլ է, որ պետք է այնպես անել, որպեսզի դավաճանները չկարողանան այդ կամքը կոտրել։ Թե չէ Նիկոլ Փաշինյանը գնաց, իմացավ, թե ինչ տրամադրություններ են, այդ տրամադրությունների մասին զեկուցեց իր դաշնակիցներին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային։ Եվ հիմա նրանք միասին պլանավորում են, թե ինչ անեն, որ կոտրեն այնտեղի ուժն ու կամքը։

Իհարկե, նրանք հիմա շատ ավելի լավ իրավիճակում են, քան մենք, որովհետեւ իրենց ձեռք տակ ունեն ուժային կառույցներ, իրավապահներ, լիքը փող, բայց այսուհանդերձ, այսքան տարիների փորձը մեզ պետք է որոշակի հմտություն տված լինի՝ հասկանալու համար, թե ինչ կարող են նրանք անել։ Մենք պետք է հարձակողական, պաշտպանողական կամ կիսահարձակողական գործողություններ մտածենք եւ իրականացնենք, որովհետեւ երբ գալիս ու ասում ես, ընկեր ջան, քո տունը պետք է հանձնես, եւ ադրբեջանցին պետք է որոշի, թե դու որտեղով ոնց անցնես, չի կարող այդպես լինել։ Արցախի դեպքում էլ այդպես եղավ, հիմա Արցախը ժամանակավոր բռնազավթված է։ Ամբողջ բարդությունն այն է, որ այս դավաճանների արածները փուլ առ փուլ են հասկանում Հայաստանում եւ Սփյուռքում։

2020թ նոյեմբերի 9-ից հետո, եթե նրանք հրաժարական չտվեցին, արդեն պարզ էր, որ դավաճան են, որովհետեւ եթե հրաժարական չտվեցին, նշանակում էր, որ շարունակելու են հանձնել։ Իսկ եթե հանձնում ես ամեն ինչ, նշանակում է՝ անցել ես թշնամու կողմը, իսկ եթե անցել ես թշնամու կողմը, նշանակում է՝ դավաճան ես»։

Հովհաննես Իշխանյանի ձեւակերպմամբ, այս պահին նյարդերը պիկի վրա են․ «Դավաճանները կարող են օգտագործել ռեսուրսների եւ մտքի տեղափոխման մեխանիզմներ, օրինակ, Աղավնոյի ժամանակ էին այդպես անում, Արցախի բռնազավթման ժամանակ էլ արեցին։ Այսօր լուր տարածվեց, որ ընդդիմադիր քարոզիչներից մեկին բռնի ուժով տապալել են գետնին, այդ նողկալի կադրերը տեսանք, բայց մյուս կողմից հասկանում ենք, որ բոլորիս սիրտն ու միտքն ուղղվում է այնտեղ՝ մեր ուշադրությունն ապակենտրոնացնելով Տավուշից։

Էլի նման գործողություններ կլինեն, հնարավոր է որոշակի պայթյուններ անեն քաղաքում, ինչ ուզեն՝ կարող են անել։ Եթե նրանք 5000 հոգի սպանեցին, որ Արցախը հանձնեն, հետո 120 հազար հոգու անտուն թողեցին, հիմա էլ Տավուշի գյուղերի հարյուրավոր մարդկանց են ուզում անտուն թողել, թողնում են, որ գերիներին խոշտանգեն, ուրեմն ամեն ինչի ընդունակ են»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031