«Ազատություն». Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցով բաց նամակով դիմել են Բրյուսելում երեկ մեկնարկած Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի համանախագահներին՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրուային և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիին։
Ըստ ադրբեջանական կողմի՝ նրանք կոչ են արել գագաթնաժողովի ղեկավարությանը ուշադրություն դարձնել, ինչպես իրենք են բնորոշել, «վթարային վիճակում գտնվող ատոմակայանից սպառնացող գլոբալ վտանգին» և Հայաստանի կառավարության առջև բարձրացնել ատոմակայանի գործունեությունն անհապաղ դադարեցնելու հարցը։
«Մեծամորի ատոմակայանը, որը կառուցվել է 1976 թվականին 9,5 բալլանոց սեյսմիկ գոտում, աշխատում է հին տեխնոլոգիաներով և նախատեսված է 8 բալլի համար։ Այն մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար», – ասված է հայտարարությունում:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: