Ուշադրություն
Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` մարտի 22-ին և 23-ին կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում` 20-25մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Երևան քաղաքում՝
Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Մարտի 22-ի ցերեկը, 23-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 24-ի գիշերը, 25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 22-ի ցերեկը, 23-ին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 24-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 21.4°C (1979թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -4.1°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 6.8°C
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն