ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Ադրբեջանական քարոզչադաշտի կարկառուն ներկայացուցիչ Թոֆիգ Զուլֆուգարովը նաև վրացական տեղեկատվական, ընդգծված ադրբեջանամետ հարթակներում է նշում, թե ինչպիսի պահանջների ցանկ են ներկայացրել հայկական կողմին՝ խոստովանելով, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում դրանցից հրաժարվել, այլև ակտիվ առաջ է մղելու։
Ե՛վ ադրբեջանական քարոզչադաշտի ներկայացուցիչը, և՛ ՀՀ կառավարության ղեկավարը հարցականի տակ են դնում ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ նշելով, որ դա «ֆիքսված» չէ:
Օրեր առաջ Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան Փաշինյանը նշել էր. «… դուք ասում եք՝ վստա՞հ եք, որ Ադրբեջանը մեր տարածքներից հետ է գնալու, ես էլ ասում եմ՝ ո՞րն է մեր տարածքը, կարո՞ղ եք ցույց տալ։ Մենք ժողովրդին չենք վախեցնում, այլ ասում ենք ճշմարտությունը… Երբ ասում եք, վստահ եք, որ Ադրբեջանը դուրս է գալու մեր տարածքից, նախ այդ հարցի պատասխանը տալու ու այդ հարցը լուծելու համար, մենք պետք է ֆիքսենք, թե որն է մեր տարածքը։ »:
Կարդացեք նաև
Հենց այսպես բառ առ բառ կրկնվում են Փաշինյանի ու Ադրբեջանի թեզերը…