ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում ասել է. «Այսօր մենք հպարտությամբ կարող ենք փաստել, որ ի թիվս այլ կարևոր բաների, հայկական ատոմակայանը նաև խորհրդանշում և ամրապնդում է մեր ինքնիշխանությունը»:
«ՉԻ». Մի կողմ թողնենք, թե ինչ է նշանակում «ի թիվս այլ կարևոր բաների» արտահայտությունը, բայց լավ կլիներ՝ որպես ինքնիշխանության խորհրդանիշ մի ուրիշ օբյեկտ նշեր:
Թե չէ, հայկական ատոմակայանի կառավարիչը ռուսական «Ռոսատոմ» պետական ընկերությունն է, վառելիքի հումք ուրանն ամբողջությամբ Ռուսաստանից է բերվում, ատոմակայանի աշխատանքն իրականացվում է ռուսական տեխնոլոգիաներով:
Ամբողջը ռուսական է, թարսի պես ռուսական, գոնե չինական լիներ:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: