Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սևանի ափերին դեռևս շատ են ցանկապատված, Փաշինյանի խոսքով՝ «բաժան-բաժան» արված տարածքները, իսկ Շորժա տանող ճանապարհին շքեղ առանձնատուն է կառուցվում. «Ժողովուրդ»

Մարտ 22,2024 10:40

Գեղարքունիքի մարզում ունեցած նախընտրական ելույթի ժամանակ 2018 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Սեւանա լիճն ունի բազմաթիվ պրոբլեմներ: Երբ վարչապետ ընտրվեցի, տեղեկացա, որ «Սեւան» ազգային պարկի տարածքները ինչ-որ պաշտոնյաների բաժան-բաժան են արված, ծիծաղելի գումարներով վարձակալության են տրված: Իմ առաջին հանձնարարականներից մեկն այն էր, որ տրամաբանական վարձավճարներ սահմանվեն: Սեւանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սեւանը այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափառ է դրված»։

Բայց իրականությունն ինչպես միշտ այլ է: Ժողովուրդ օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Սեւանն այդպես էլ բարձրակարգ տուրիստական գոտի չի դարձել՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից ավելի քան 5 տարի անց։ Սեւանի ափերին դեռեւս շատ են ցանկապատված, Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ «բաժան-բաժան» արված տարածքները։ Իսկ 2022թ․ հուլիսին մամուլը հրապաարակեց լուսանկարներ, որ Սեւանի ափին՝ Շորժա տանող ճանապարհին, շքեղ առանձնատուն է կառուցվում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031