Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության ծրագրի վերաբերյալ քննարկում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում բնակություն հաստատած մեր մի շարք հայրենակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ մարզպետները և այլք:
Հանդիպման սկզբում Տիգրան Խաչատրյանը մասնակիցներին է ներկայացրել բնակարանային մատչելիության ծրագրի որոշ մանրամասներ՝ նշելով, որ Կառավարությունը տարբեր ձևաչափերով կշարունակի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կեցության ծախսերի փոխհատուցմանն ուղղված աջակցությունը:
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կայուն կենսապայմանների ապահովմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ վերջիններիս կարծիքներն ու առաջարկները դիտարկելու նպատակով:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն