Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ այն բանի համար, որ Գյումրիում 63-ամյա տատիկը իր տան դիմաց ապտակել թոռնուհուն։ Թոռնուհին սովորում է 5-րդ դասարանում, բնակվում Արագածոտնի մարզի գյուղերից մեկում։
Իրավապահներին հաղորդվել է, որ տատը, հարված հասցնելով թոռնուհու դեմքին, պատճառել է ոչ միայն ֆիզիկական ցավ, այլ նրան հոգեկան բռնության է ենթարկել։
Շիրակի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ հատկանիշներով։