Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը պետք է դադարեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում․ դրանք «մեռած կառույցներ են». Գևորգ Մելիքյան. «Ա1+»

Մարտ 21,2024 22:00

«Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի» տնօրեն Գևորգ Մելիքյանը գտնում է, որ Հայաստանը պետք է դադարեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում։ Ասում է` դրանք «մեռած կառույցներ են»։

«Հայաստանը Ռուսաստանի հետ ունի խորապես ինտեգրված համակարգ։ Եթե պատրաստ կլինի Ռուսաստանի ռազմավարական շահերի դեմ դուրս գալ, այն ժամանակ կխոսենք։ Հակառուսական երևալու վերջը գալու է, քեզանից կոնկրետ գործողություններ են պահանջելու։ Հիմա բոլոր երկրների առումով ճշտումներ են մտցվում»,- ասում է քաղաքագետը։

Նա նաև պնդում է, որ Հայաստանը պետք է դուրս հանի ռուս սահմանապահներին և ռուսական ռազմաբազան։ «Ռուս սահմանապահներն այնտեղ մի մեծ կազարմա են կառուցել»,- հավելում է Գևորգ Մելիքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031