Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 21-ին հանդիպել է ԵԽԽՎ նորընտիր նախագահ, Հունաստանի իշխող՝ «Նեա դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։
Դեսպանն կարևորել է ԵԽԽՎ սկզբունքայնության և կազմակերպության հռչակած արժեքներին հավատարմության պահպանումը, ինչը միայն նպաստում է անդամ պետություններում ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների բարելավմանը և դրանց կայացմանը։
Դեսպան Մկրտչյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հունաստանում ՀՀ դեսպանատուն