Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդկանց օգտագործել և փչացնելը այս իշխանության ձեռագիրն է». Ավետիք Չալաբյանը՝ Թոռնիկ Ալեյանի պաշտոն ստանալու մասին

Մարտ 21,2024 17:28

«Մենք ցույց տվեցինք, որ բազմաթիվ ապացույցներ պարզապես ապօրինի են։ Հայաստանում բացառիկ օրենք է գործում՝ քրեականացնում է մի բան, որը ոչ մի տեղ այդպես չէ։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է քրեականացնել շնչելը, վազելը, սանհանգույցից օգտվելը։ Բացարձակ ապօրինի վճիռ էր»,- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում իր բողոքի քննության առաջին նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց «ԱրԱր» հիմնադրամի համանախագահ Ավետիք Չալաբյանը:

Հիշեցնենք, առաջին ատյանի դատարանը՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր դատախազի պահանջն ամբողջությամբ․ ազատության սահմանափակում 2 տարի 6 ամիս (1 տարի 11 ամիս կալանքի հաշվանցմամբ), կազմակերպել, մասնակցել հավաքների, այլ հանրային միջոցառումների ու փոխել բնակության վայրը: «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է երկու կամ ավելի անձանց հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար.

Այսօր մամուլում տեղեկություններ կային, որ իր դեմ ցուցմունք տված Թոռնիկ Ալեյանը պետական պաշտոնի է նշանակվել, լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչպես է վերաբերվում այդ փաստին: Ավետիք Չալաբյանն ասաց, որ այս իշխանության ձեռագիրն է՝ մարդկանց օգտագործել և փչացնելը։

Այլ մանրամասները՝  տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031