Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը
Փակ շուկայի մոտի 50 մլն. դրամով «հիմնանորոգված» գետնանցումի թերությունները հանրայնացրել եմ դեռ անցած տարի: Բացահայտումներս հիմնավորել եմ փաստաթղթերով, որոնք անհերքելիորեն փաստում են չարաշահումների և ծավալների հավելագրման մասին: Հարյուրավոր տեսանյութեր եմ հրապարակել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը գետնանցումի վերանորոգման աշխատանքները իրականացրել է շինարարական նորմերի կոպիտ խախտումներով և ահազանգել եմ բոլոր հնարավոր վերահսկող ատյաններին:
Դիմումներ եմ գրել, որպեսզի իրավական ընթացք ստանա մսխված 50 մլն. դրամի գործը, բայց մինչ օրս ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ գլխավոր, համար մեկ պատասխանատուները ՔՊ-ից են, որոնք կասկածվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ… Սակայն իմ կողմից բացահայտած կոռուպցիոն գործարքների համար հենց ինձ վրա կարված շինծու գործերի դատավարությունը արտահերթ արագածված կարգով են դատարան ուղարկում, որպիսի ինձ պատասխանատվության ենթարկեն ու լռեցնեն:
⚠️ Այս դեպքերի մասին եմ ասում, երբ Երևանի քաղաքապետարանից ամպագոռգոռ հայտարարություններ են հնչում, որոնք սակայն իրականությանը չեն համապատասխանում:
Կարդացեք նաև
▪️Իսկ միամիտ ժողովուրդն էլ մանիպուլյացիոն գեղեցիկ խոսքերի շարադրանքին է հավատում։