ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ հարցին, որ Տավուշի մարզի բնակիչները պատրաստվում են ցույցեր անել՝ բողոքելով իշխանությունների՝ 4 գյուղերը հանձնելու որոշման դեմ։
«Ոչ թե Տավուշում պատրաստվում են ցույցեր անել, այլ Երեւանից առաջարկում են ցույցեր անել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Գյուղերի բնակիչների անվտանգության հարցին անդրադառնալով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հարկ եղած դեպքում պետությունը բոլոր անվտանգային միջոցառումները կիրականացնի։ «Հիմա այս հարցը որտեղից է առաջացել ձեզ մոտ, այդ վախը ո՞վ է դրել ձեր մեջ»,- ասաց Քոչարյանը։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց․ «Մենք սահմանազատում ենք Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները։ Ես հասկանում եմ, որ, այո, տվյալ գյուղերի բնակիչները կարող են ունենալ եւ պետք է ունենան մտավախություններ, միգուցե վախեր։ Մենք՝ որպես Ազգային ժողով, կառավարություն, իշխանություն, ամեն բան անելու ենք՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, եթե այդպիսիք ի հայտ գան»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ