SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին, խուլիգանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց նկատել են մի քաղաքացու, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, քարով հարվածել և կոտրել է ՀՀ Կառավարության մուտքի դռան ապակին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա Նիդեռլանդների թագավորության քաղաքացի է՝ 25-ամյա Դ. Նազարիանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: