«Հայոց համազգային միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հայտարարությունը
Հայաստանի գործող վարչախմբի ղեկավարը բացեիբաց հայտարարում է, որ պատրաստվում է Տավուշի մարզի 4 գյուղերը անհապաղ հանձնել Ադրբեջանին։
Հողատուի հակահայկական հերթական մտադրությունը պատճառաբանվում է շանտաժով, թե «հակառակ պարագայում պատերազմ կլինի, Ադրբեջանը ուժով կվերցնի, իսկ մենք չենք կարող դիմակայել»:
Զուգահեռաբար իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է արդարացնել վարչախմբի ղեկավարի հերթական միակողմանի զիջումները։
Կարդացեք նաև
Ներկայիս վարչախմբի ղեկավարը ևս մեկ անգամ փաստում է, որ նա մեզանից մեկը չէ։
«Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր» սկզբունքով հերթական նենգ դավադրությունն է նախապատրաստվում։ Բոլորիս աչքի առաջ Հայաստանի տարածքները նվիրաբերվում են թշնամուն։
Հողատուի այս զիջմամբ վերանալու է 3-րդ բանակային կորպուսի պաշտպանական գիծը։ Եվ սա միայն սկիզբն է լինելու, ու դժվար չէ հասկանալ Ադրբեջանի հետագա գործողությունների տրամաբանությունը։
Ավելին՝ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերը Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ։
Փաստացի կյանքի է կոչվում Սևանա լճի ափին թեյ խմելու Ալիևի վաղեմի երազանքը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր բոլորիս գլխավերևում առկախված արհավիրքը բացահայտ նշանակում է պետականության կորուստ։ Կորցնում ենք բոլորս։
Առաջիկայում կտեղեկացնենք Հայոց համազգային միասնություն կուսակցության ձեռնարկելիք գործողությունների մասին։
Միհրան ՊՈՂՈՍՅԱՆ
Հայոց համազգային կուսակցության նախագահ