Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որի վճռորոշ փուլում հանդիպեցին գրոսմայստերներ, այլեւս ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Ուեսլի Սոն:
Հայաստանի շախմատիստների երբեմնի առաջատարը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով եւ նվաճեց պատվավոր մրցանակը:
Տղամարդկանց պայքարին մասնակցում էր նաեւ Սամուել Սեւյանը, իսկ կանանց մրցաշարում, որի հաղթող դարձավ Էլիս Լին` Տաթեւ Աբրահամյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ