Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չմեկնաբանեց Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնից հրաժարականի դիմումը։
«Ինձ համար այս հարցը սպառված է եւ որեւէ մեկնաբանություն չունեմ»,-ասաց Անդրեասյանը։
Հարցին՝ արդյոք նրա հրաժարականը կապված է 2017-ին ԱՄՆ-ում հագուստի խանութից գողության հետ, որի մասին այս տարվա հունվարին գրվել է հայկական մամուլում, նախարարը պատասխանեց՝ ես հարգանքով եմ վերաբերվում նրա որոշմանը՝ թողնել ռեկտորի պաշտոնը, կարծում եմ այլեւս օրակարգային չեն մնացած հարցերը։
Կարդացեք նաև
Լրագրողը պնդեց՝ Գալոյանը մեղադրվել գողության համար, նախարարը պատասխանեց․ «Ազատ եք ենթադրելու այն ամենը, ինչ ենթադրում եք։ Ես էլ հայտարարում եմ, որ նա հրաժարական է ներկայացրել եւ այս պահին ռեկտորի պարտականությունները կատարում է պրոռեկտորը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ