Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե որևէ քարտեզ չկա, էլ ինչի՞ հիման վրա եք վտանգում ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները. Տաթևիկ Հայրապետյան

Մարտ 21,2024 12:46

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Երեկ գրառում էի արել ու նշել, որ Ադրբեջանում խոսում են այն մասին, թե իբր ամեն հարցի հետ կապված պետք է տարբեր քարտեզ կիրառել։ Այդ թեզը գրեթե նույնությամբ կրկնել է Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում։ «Այդպիսի մի թվի քարտեզ, որը կնկարագրի մեր ամբողջ սահմանագիծը, չկա», – հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ՀՀ կառավարության ղեկավարի թեզերը գեներացվում են Բաքվում։ Կարևոր է թողնել մաքսիմալ անորոշություններ, այսպես կոչված, սահմանագծման ու սահմանազատման գործընթացում, որոնց միջոցով հնարավոր կլինի գնալ հետագա ագրեսիաների։ Տրամաբանական հարց է առաջանում, եթե որևէ քարտեզ չկա, էլ ինչի՞ հիման վրա եք վտանգում ՀՀ-ն Իրանին ու Վրաստանին կապող միջպետական ճանապարհները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031