Լրահոս
Օրվա լրահոսը

Սակագների մասով ևս պետք է խելամիտ գործեին: Երթևեկությունը բեռնաթափելու լավագույն տարբերակը պետք է լինի քաղաքացիներին շահագրգռելը, որ նրանք սեփական մեքենաները «փոխարինեն» հանրային տրանսպորտով. Կարեն Չիլինգարյան. «Փաստ»

Մարտ 21,2024 11:19

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն ասում է՝ ապրանքներ կան, որոնք թանկացել են, որոշ ապրանքներ էլ էժանացել են:

«Ներկայում մտահոգում է հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը: Մեզ մոտ անհամեմատ ավելի թանկ է լինելու տրանսպորտը, քան հարևան Թբիլիսիում, որտեղ ավելի մատչելի է, իսկ ծառայությունն՝ ավելի որակյալ: Տրանսպորտային համակարգը իրապես պետք է բարեփոխվի, բարեփոխված տրանսպորտային համակարգի պարագայում նոր կարելի էր խոսել սակագների փոփոխության մասին: Օրինակ՝ վճարումներն ի սկզբանե պետք է դարձնեին տոմսային տարբերակով, որպեսզի վարորդները հասանելիություն չունենային ուղեվարձին, դրանից հետո միայն հասկանալով, թե որքան գումար է հավաքագրվում, կարելի էր խոսել տրանսպորտային համակարգի կրած վնասների և այլնի մասին:

Այնինչ, մեր պարագայում միանգամից գնացին թանկացման ճանապարհով: Սակագների մասով ևս պետք է խելամիտ գործեին: Ինքս աշխատանքի գնալիս նախընտրում եմ տրանսպորտից օգտվել, քանի որ այն ավելի մատչելի է, խցանումներից խուսափում եմ, բացի դա, չեմ ծանրաբեռնում ավտոկայանատեղին, բայց այս պարագայում ես ևս նախընտրելու եմ սեփական մեքենան: Այնինչ քաղաքի երթևեկությունը բեռնաթափելու լավագույն տարբերակը պետք է լինի քաղաքացիներին շահագրգռելը, որ նրանք սեփական մեքենաները «փոխարինեն» հանրային տրանսպորտով: Սա կարող է բողոքի ալիք բարձրացնել, քանի որ այս փոփոխությունը միայն մի խումբ մարդկանց գրպանին չի դիպչելու, այլ բոլորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Անդրադառնալով ապրանքների գնային քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նշում է՝ այս առումով շատ են տուժում մեր այն հայրենակիցները, որոնք հիմնականում «ապրում» են տրանսֆերտների շնորհիվ: «Գիտենք, որ մեր հայրենակիցներից շատերն են արտագնա աշխատանքի մեկնում: Հատկապես Ռուսաստանում աշխատող մարդկանց եկամուտները պակասել են՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով: Նրանք որոշակի գումար են ուղարկում իրենց ընտանիքներին, երբ այստեղ այդ գումարը վերածում են հայկական դրամի, բավականին քիչ գումար է ստացվում: Անապահով խավն է տուժում»,-ընդգծում է փորձագետը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031