Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Սեփական ժողովրդին շանտաժ է անում` դավադրապաշտական նկրտումներով: Այս իշխանություններն անգրագետ են, ոչինչ անել չեն կարող. Դավիթ Անանյան. «Հրապարակ»

Մարտ 21,2024 11:10

«Հրապարակի» զրուցակիցը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանն է:

– Ի՞նչ ասել է սահմանազատում: Այդ երբվանի՞ց հող նվիրելը դարձավ սահմանազատում: Գյուղացին ինչպե՞ս տարբերի հողավաճառությունը սահմանազատումից:

– Ինձ բացարձակապես չի հետաքրքրում, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը եւ ինչ է մտածում առհասարակ: Իրականում նա ինձ համար խիստ անհետաքրքիր ֆիգուր է: Նա ուղղակի չի պատկերացնում, թե ինչ է խոսում: Եթե դու սահմանազատում եւ սահմանագծում ես հայտարարում մի պետության հետ, որն իրեն համարում է 1918 թվականի մուսավաթական` դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, ապա դու առնվազն պետք է գիտակցես, որ նույն մուսավաթական Ադրբեջանն Ազգերի լիգայի կողմից ճանաչված պետություն չի եղել երբեք, հետեւաբար, եթե դու սահմանազատում ես ուզում մի պետության հետ, որի սահմանները, ըստ էության, գոյություն չեն ունեցել նախախորհրդային ժամանակաշրջանում, իսկ հետխորհրդային ժամանակաշրջանում, որպես այդպիսին, գոյություն չունեն որպես քաղաքական սուբյեկտ, այստեղ արդեն պարզ է դառնում, որ քո քաղաքական տգիտությունը միախառնվել է քաղաքական վախերի հետ, ինչը ստիպում է շանտաժի ենթարկել հասարակ գյուղացուն՝ պնդելով, որ եթե ադրբեջանցու ասածները չանենք, պատերազմ կսկսվի, որ եթե Ադրբեջանից չենք վախենում, կհարձակվի մեզ վրա նաեւ Թուրքիան: Երբեւէ եղե՞լ է նման ղեկավար, որը սեփական ժողովրդի հետ շանտաժի լեզվով խոսի, թշնամի երկրի ագրեսիայով վախեցնի: Ինձ այդ մարդու մտքերը բոլորովին չեն հետաքրքրում: Քաղաքական տգիտությունն անմեկնաբանելի է:

– Սակայն սահմանամերձ տարածքներում ասում են, որ չկան կուտակումներ: Նիկոլ Փաշինյանը կա՛մ սարսափներ ունի Ադրբեջանից, կա՛մ փորձում է սարսափ տարածել: 

– Շարքային մանիպուլյացիա եւ շանտաժ: Սեփական ժողովրդին շանտաժ է անում` դավադրապաշտական նկրտումներով: Ոչ ոք չի ասում, թե վերջնականապես արտաքին խնդիրները լուծված են։ Ոչ, բայց ինչ վերաբերում է նրան, որ եթե այս պահին չորս գյուղերի հարցը չլուծենք, պատերազմ է սկսվելու, իրականությանը չի համապատասխանում: Կա նման վտանգ, եթե թշնամին տեսնում է, որ սարսափած ես, սեփական ժողովրդին շանտաժներ ես անում, գուցե մարտական գործողություններ մոգոնի, այնպես, ինչպես եղավ Արցախում: Ի՞նչն է խանգարում հիմա նույն բանն անել Տավուշում, հատկապես երբ ողջ աշխարհը լուռ էր` արցախյան դեպքերի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը ջլատում է հայ ժողովրդին, առաջացնում ներքին խժդժություններ ու մարսում է: Կոտրում է պայքարի ոգին: Այդ ամենից օգտվելու է թշնամին, պարարտ հող է այս ամենը նրա համար: Թե ինչ տեսակի օպերացիա կսկսի, դա էլ ճաշակի եւ ընտրության հարց է: Այս իշխանություններն անգրագետ են, տգետ, ոչինչ անել չեն կարող: Խոսքը մեր ժողովրդի լինել-չլինելու մասին է, իսկ պետականությունն արդեն կորցրել ենք: Թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգային առումով մեր երկիրը խաթարված է: Կորցրել ենք ինքնիշխանության բոլոր ատրիբուտները: Հայաստանը վերածվել է ուղղակի թղթի վրա գրված պետության:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031