Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստումը ծայրից ծայր սուտ դուրս եկավ. Փաշինյանը հայտարարել էր՝ պետք է ձեւավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը. «Ժողովուրդ»

Մարտ 21,2024 10:44

2018 թվականի ապրիլի 15-ին Երեւանի Ֆրանսիայի հրպարակում կայացած հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանում պետք է ձեւավորվի ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին, որի ղեկավարի պաշտոնի առաջադրում կարող է անել միայն ընդդիմությունը»:

Այս խոստումը ծայրից ծայր սուտ դուրս եկավ: Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրեց իրավիճակը եւ արձանագրում է, որ 24․03․2021թ․-ին, «Ազգային ժողովն ընդունեց օրենք հակակոռուպցիոն կոմիտեի մասին»։ Օրենքում նշված չէր, որ պետք է կոմիտեի ղեկավարի պաշտոնում թեկնածություն առաջադրի ընդդիմությունը։

Այնուհետեւ 16․08․2021թ․ 3 թեկնածու առաջադրվեց հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար՝ Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը եւ Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031