Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ վերաբերում է Խրեմլու և Ասկիպարա գյուղեր այցելելուն, ապա պրն Փաշինյանը փոքր-ինչ շտապում է։ Պետք է ընդամենը մի քիչ սպասել. «Փաստ»

Մարտ 21,2024 10:38

Տավուշցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հեգնել է, թե «Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի ղեկավարը, ուզում եմ իր հետ ծանոթանալ, Տավուշի մարզում Ասկիպարա անունով գյուղ կա՞, գյուղի բնակիչներն ովքե՞ր են, ուզում եմ գնալ գյուղի բնակիչների հետ հանդիպել»։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը միանգամից տեղը դրեց բոլոր նրանց պորտը, ովքեր ասում էին «գյուղը հո միայն գյուղապետարանի շե՞նքը չի»։ Չնայած, մի րոպե, վայթե դա հենց ինքն էր ասել․․․ Հեչ սիրուն բան չստացվեց։

Ինչ վերաբերում է Խրեմլու և Ասկիպարա գյուղեր այցելելուն, ապա պրն Փաշինյանը փոքր-ինչ շտապում է։ Պետք է ընդամենը մի քիչ սպասել։ «Հատվածական սահմանազատումից» մի քանի ամիս հետո այդ գյուղերում բնակիչներ է՛լ կլինեն, գյուղապետեր է՛լ, ու ինքը հանգիստ կարող է այցելել և ծանոթանալ բնակիչների հետ։ Գյուղապետները հաստատ աղուհացով կդիմավորեն՝ ինչ-որ տեղ «Զաֆար քյուչասի» փողոցի վրա կամ «Դամիր յումրուղ» արձանի հովանու ներքո։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031