Ինձ համար ակնհայտ է, որ մարդկանց խաբելու «արվեստի» առումով՝ Հայաստանի այսօրվա իշխանություններն իսկապես անգերազանցելի են: Պաշտոնական սուտն ընկնում է պարարտ հողի վրա եւ տարածվում է վիրուսի արագությամբ: Անդրադառնամ երկու այդպիսի պնդումներին:
1/ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցներն ասում են, որ հինգ (կամ յոթ) շրջանները պետք էր հանձնել, որպեսզի պատերազմ չլինի: Դե հիմա, Փաշինյանն էլ ասում է՝ Տավուշի տարածքները տանք, որ խուսափենք պատերազմից:
Այսպիսով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այսինքն՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի միջնորդությամբ բանակցված առաջարկություններն ընդունելը նրանք կշեռքի նույն նժարին են դնում առանց որեւէ երաշխիքի եւ փոխհատուցման միակողմանիորեն տարածքներ հանձնելու հետ: Այդ Փաշինյանն էր, որ 2018-20 թվականներին գրողի ծոցն ուղարկեց նույն միջնորդներին, գավառական ինքնավստահությամբ հայտարարեց, որ բանակցությունները սկսում է սեփական՝ զրոյական կետից, եւ որպես արդյունք՝ ստացավ պատերազմ: Ի դեպ, երբ ԱԳ նախարար Միրզոյանը պնդում է, որ բոլոր բանակցությունները տարածք զիջելու մասին էին, նա ասում է ճշմարտության ուղիղ կեսը: Բանակցությունների առարկան տարածքներ զիջելն էր՝ Արցախի որոշակի կարգավիճակի դիմաց:
2/ ՆԱՏՕ-ն մեզ աջակցում է, անհանգստանալու կարիք չկա:
Կարդացեք նաև
ՆԱՏՕ-ն մեզ իսկապես աջակցում է, եւ դա անում էր նաեւ 2018 թվականից առաջ: Այդ համագործակցությունն, անշուշտ, պետք է զարգացնել:
Բայց, երբ իշխանավորներն ու նրանց քարոզիչներն ասում են, որ ՆԱՏՕ-ն ապահովելու է մեր անվտանգությունը, նրանք պարզապես ստում են: Ցանկացողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ ամերիկյան RAND corporation հեղինակավոր միջազգային վերլուծական կենտրոնի հոդվածին, եւ դրանից հետո, կարծում եմ, պարզ կդառնա, թե ինչ են հասկանում ամերիկացիներն՝ աջակցություն ասելով: Զեկույցից կարելի է միանշանակ հետեւություն անել, որ ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն եւ Արեւմուտքն ընդհանրապես, ցավոք, չեն կարող եւ չեն ցանկանում ապահովել Հայաստանի անվտանգությունը: Պատճառը, բնականաբար, մեր նկատմամբ հակակրանքը չէ: Պարզապես մեր տարածաշրջանն, այս առումով, նրանց շահերի շրջանակներից դուրս է:
Իհարկե, կարելի է նաեւ ենթադրել, որ RAND corporation-ի փորձագետները «ռսաստրուկ» են: Այդ ենթադրությունը միանգամայն տեղավորվում է փաշինյանական քարոզչության եւ ընտրազանգվածի մակարդակի շրջանակներում:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մենք արյուն թափեցինք հայրենի հողի համար և ազատագրեցինք այն քոչվոր թշնամիներից։ Առաջինից մինչև վերջին Տաբակին (Tabaqui) պղծեցին այն:
«Մոռացե՛ք Բաղանիս-Այրումի մասին»-խոսափողը վզից կախած, մկկաց քարվանսարայի մաքին գառներին:
Կիրանց գետակի վրայի կամրջով ՀՀ քաղաքացիները և գյուղացիները չեն կարող անցնել, բացառությամբ քյոփօղլիների:
Բաղանիսից Կիրանց (Ոսկեպարով) ճանապարհը փակ է լինելու կամ «Լաչինի միջանցք №3»:
Այնքա՞ն էլ «վալենկա» բիոզանգված: