Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

TikTok-ը պատրաստ է դատական կարգով վիճարկել օրինագիծը

Մարտ 20,2024 23:40

Օրերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց մի օրինագիծ, որը կարող է արգելել TikTok հավելվածը Միացյալ Նահանգներում: Այն TikTok հավելվածը կառավարող ընկերությունից պահանջում է խզել կապերը չինական սեփականատեր «ByteDance»-ից:

352 կողմ 65 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինագիծն ընդունվել է և սպասում է իր ճակատագրին՝ Սենատում: Եթե ​​օրինագիծն ընդունվի նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում՝ Սենատում եւ ստորագրվի Միացյալ Նահանգների նախագահի կողմից, ապա TikTok-ը վեց ամիս ժամանակ կունենա իր մասնաբաժինը ամերիկյան ընկերությանը վաճառելու համար:

Այսօր շուրջ 170 միլիոն ամերիկացիներ օգտվում են հավելվածից: Նրանցից շատերն արդեն դեմ են արտահայտվել արգելքին՝ վկայակոչելով այդ օրինագծի պատճառով խոսքի և մամուլի ազատության իրավունքի սահմանափակումները։

Օրենսդիրները, սակայն, համաձայն չեն ամերիկյան հանրության հետ և պնդում են, որ TikTok-ը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը, հետեւաբար իրենք չեն կարող հանդուրժել, որ չինական կողմին հասու լինեն ամերիկացի օգտատերերի տվյալները եւ նա վերահսկի այն տեղեկատվությունը, որն ամերիկացիները ստանում են ալգորիթմի միջոցով:

TikTok-ը դատապարտել է օրինագիծը, իր օգտատերերին հորդորել է կապ հաստատել իրենց ներկայացուցիչների ու սենատորների հետ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու համար: Թեեւ ԱՄՆ Սենատը դեռ պետք է քվեարկության դնի օրինագիծը, սակայն ամերիկացիներն անհանգստացած են, որ մեծ հավանականություն կա, թե այս օրինագիծը կարող է վերածվել օրենքի:

Նախագահ Բայդենը հանդես է եկել օրինագծի օգտին և հայտարարել, որ կստորագրի այն, եթե ընդունվի Կոնգրեսի կողմից: Այս պահի դրությամբ ԱՄՆ-ում TikTok-ի ճակատագիրը մնում է անհայտ։ Այնուամենայնիվ, մի բան հաստատ է՝ TikTok-ն առանց պայքարի չի զիջի: Ընկերությունը հայտարարել է, որ վիճարկելու են օրինագիծը դատական կարգով, ամենայն հավանականությամբ TikTok-ը դիմի դատարան՝ հնարավոր արգելքը կանխելու համար։

ԱՄՆ-ում TikTok-ի հնարավոր արգելքից դժգոհ են նաեւ Չինաստանում,

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը մեկնաբանելով TikTok-ի՝ ամերիկյան կողմին վաճառելու վերաբերյալ պնդումը եւ հնարավոր արգելքը ԱՄՆ-ում, այդ քայլը որակել է բացահայտ կողոպուտ:

 

Սյուզի ԹՈՐՈՍՅԱՆ

Կալիֆոռնիայի (Նորթրիջ) պետական համալսարանի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031