Այսօր՝ մարտի 20-ին, Երևանում թալանել են Կայարանում հայտնի «Անի» հանրախանութը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 03։40-ից 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Արցախի պողոտայում գտնվող «Անի» հանրախանութի հետնամասից ճաղավանդակով պատուհանը կոտրել, վնասելու միջոցով մտել է տնօրենի աշխատասենյակ և այնտեղից գողացել մետաղե չհրկիզվող պահարանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ժամեր անց ոստիկանության Էրեբունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ժողովրդին հայտնի «Վստրեչի կամրջի» տակ գտնվող Գետառում հայտնաբերել են կոտրված չհրկիզվող պահարանը։
Այն դուրս բերելու համար ոստիկանները դիմել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, որտեղից ժամանել է թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարները, որպեսզի այն դուրս բերեն Գետառից։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: