Բաքուն չի աջակցում Երևանի՝ Հարավային Կովկասում ԵՄ դիտորդական առաքելության հրավերին, ինչը կասկածի տակ է դնում առաքելության արդյունավետությունը. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հարցն այն է, թե ի՞նչ են դիտարկում և արդյոք Ադրբեջանը ճանաչո՞ւմ է այդ առաքելությունը: Եթե ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, և ես կասկածում եմ, որ այնտեղ ըմբռնումով կմոտենան նման մանդատին»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, «սա Երևանի միակողմանի որոշումն է»:
Կարդացեք նաև
Թարգմանությունը` «Ա1+»