Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 28-րդ կետը, հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ փաստաթղթային ստուգման արդյունքներով ընտրության հարցազրույցի փուլ անցած հավակնորդների (այսուհետ` Հավակնորդներ) ցուցակը:
Ինչպես տեղեկացանք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ցուցակի կազմը հետևյալն է.
1․ Ալումյան Հայկ
2․ Գրիգորյան Լիզա
3․ Գրիգորյան Վահե
4․ Կարապետյան Նորա
5․ Մազմանյան Արմեն
6․ Մարգարյան Աննա
7․ Քոչարյան Վիգեն։