ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատեց, որ Հայաստանի տարածքի վերաբերյալ մակետում, որը Նիկոլ Փաշինյանն այս օրերին ցուցադրում է ամենուր, Սեւանա լճի տարածքը դատարկ է։ «Ի դեպ, այդ քարտեզի մեջ դուք դատարկ եք վերցրել նաեւ Սեւանա լիճը, ինչո՞ւ»,- հարցրեց Օհանյանը։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Պարոն Օհանյան, լավ էլի, էդ արդեն «սլիշկոմ» էլի»։
«Չէ, «սլիշկոմ» չի, դա նույնիսկ մանրակերտ չէ, դա պարզապես ՀՀ քարտեզի ուրվագիծ է, որտեղ չկա Երեւանը նշված, չկան մյուս բնակավայրերը, ուրեմն Սեւանն էլ դատարկ մի նշեք»,- ասաց Սեյրան Օհանյանը։
«Լավ, ձեր պատվին մի հատ էլ Սեւանը լցված տարբերակով կպատրաստենք»,- արձագանքեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ