Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովի նախաձեռնությամբ եւ ՌԴ հավաքականի կազմում իր թիմակից Անդրեյ Ռուբլյովի մասնակցությամբ Լոս-Անջելեսում կազմակերպված բարեգործական խաղում, որի հասույթը տրամադրվելու է Արցախից բռնությամբ տեղահանված մեր հայրենակիցների օգնությանը, հավաքվել է
$ 100 հազարից ավելի գումար։
«Հոմենեթմեն Գլենդել Արարատ» ակումբում անցկացված այդ ցուցադրական խաղում Խաչանովը հաղթել է 6։3, 4։6, 10։8 հաշվով, սակայն տվյալ պարագայում դա էական չէր։
Հանդիպումը լուսաբանած լրատվամիջոցները տեղեկացնում են, որ միջոցառման մեկնարկին թենիսի ակումբի ներկայացուցիչները Խաչանովի եւ Ռուբլյովի հետ միասին կորտ են բերել Հայաստանի, Արցախի, Կալիֆոռնիայի եւ ԱՄՆ-ի դրոշները, իսկ հանդիսատեսները նրանց դիմավորել են բուռն ծափողջույններով։
Կարդացեք նաև
ԶԼՄ-ները նաեւ տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա է եղել անցյալում լեգենդար հայ թենիսիստ Անդրե Աղասին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ