Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում սահմանազատումն իրականացվելու է Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածում»․ Փաշինյան

Մարտ 20,2024 19:30

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարցրեց Նիկոլ Փաշինյանին՝ ըստ Հայաստանի դիրքորոշման ի՞նչ հիմքով պետք է տեղի ունենա սահմանազատումը եւ սահմանագծումը։ «Եթե հատվածական պիտի արվի այն, այս փուլում ո՞ր հատվածի դելիմիտացիայի մասին ենք մենք խոսում»,- հարցրեց Ռուբինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երբ հարց է տրվում քարտեզի մասին, իրականում այդ հարցն այնքան էլ կոռեկտ չէ, որովհետեւ կարեւոր է քարտեզի տակ ընկած իրավական հիմքը։ «Հիմա ձեր հարցին, թե ի՞նչ իրավական հիմքի վրա պետք է իրականացվի, մենք արձանագրել ենք, որ սահմանազատման գործընթացի քաղաքական հենքը Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Հիմա մենք պետք է գնանք ու դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին հայկական ԽՍՀ եւ ադրբեջանական ԽՍՀ միջեւ սահմանի առկայության համար։ Քարտեզները վերարտադրում են իրավական հիմքերը, այսինքն՝ իրավական հիմքն է կարեւոր»,- ասաց նա։

Փաշինյանը հավելեց․ «Ինչ վերաբերում է կոնկրետ հատվածին, որի շուրջ մենք պատրաստակամություն ենք ցուցաբերել, ես նորից այդ հատվածի վերաբերյալ ասեմ, հետեւյալ հատվածի մասին է խոսքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքից եթե նայենք, ՀՀ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածը, ադրբեջանական կողմից Բաղանիս-Այրում, Աշաղը Ասքիփարա, Խեյրիմլի և Ղըզըլհաջիլի։ Եվ ՀՀ-ն պատրաստ է այս հատվածում ամբողջական սահմանազատում իրականացնելու խորհրդային հանրապետությունների իրավասու մարմինների կայացրած որոշումների, քարտեզների եւ փաստաթղթերի հիման վրա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031