Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել․ ովքեր բարեկամներ ունեին ՌԴ-ում, արտագաղթել են․ Այգեստանի դպրոցի տնօրեն. «Ա1+»

Մարտ 20,2024 18:07

«Ա1+». Այգեստանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ստելլա Առաքելյանի ընտանիքն առաջին անգամ չէ, որ տուն է կորցնում․

«1990-ական թվականների Բաքվի ջարդերից հետո հաստատվեցինք Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում՝ չնայած արմատներով Մարտունու շրջանից ենք: Կյանքի դժվարությունների դեմ պայքարելով՝ հարմարվեցինք նոր միջավայրին, գյուղական կյանքին: 1992 թվականին, երբ Այգեստանը շրջափակված էր թշնամու բնակավայրերով, ու մի քանի կողմից գյուղի վրա կրակ էր թափվում, գյուղը չլքեցինք։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին խաթարվեց ամեն բան։ Մեծ տերությունների դաժան խաղի արդյունքում շահեցին որոշ բիզնեսմեններ ու քաղաքական գործիչներ, իսկ հասարակ ժողովուրդը կորցրեց զավակ, եղբայր, ամուսին և արյան գնով ազատագրած հայրենիքի մեծ մասը»,- հուզմունքը զսպելով՝ ասում է տիկին Առաքելյանը։

Այգեստանի միջնակարգ դպրոցում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին դասերը սովորականի պես էին ընթանում մինչև այն պահը, երբ տնօրենի զինվորական ամուսինը զանգեց և հազիվ լսելի հեռախոսազրույցի ընթացքում հրահանգեց շտապ տարհանել աշակերտներին։

«Ցավում եմ, որ մեր դպրոցի 28 ուսուցիչներից 5-ն է միայն իր մասնագիտությամբ աշխատանք գտել։ Իսկ ովքեր բարեկամներ ունեին Ռուսաստանում, արտագաղթել են … Ինքս աշխատում եմ նոր միջավայրին համակերպվել, դասավանդում եմ դպրոցում։ Կարծում եմ դժվարությունները դեռ առջևում են»,- մտահոգություն է հայտնում դպրոցի տնօրեն։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031