Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։
Ուրեմն, «այրումը» հայտնի ցեղանուն է, և այդ ցեղի ներկայացուցիչները շատ ուշ ժամանակներում հայտնվել են Բաղանիսի միասնական հայկական պատմամշակութային տարածքում ամառանոց-ձմեռանոց իրենց թափառումների ընթացքում։
«Աշաղի» բառն ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է «ներքին», իսկ Ասքիփարան (դրափոխության հետևանքով նաև՝ Աքսիփարա) հայերեն Ոսկեպարի ադրբեջաներենում աղճատված տարբերակն է, ուստի դա Ներքին Ոսկեպարն է, նույն Ոսկեպարի պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում հայտնվել են նույն այրումները։
Կարդացեք նաև
Բաղանիս-Այրում, Աշաղ – Ասքիփարան անունները բնիկ հայկական անուններ են
Լեզուն պատմություն է, պատմական տեղեկատվություն։ Հայոց տեղանուններն ու անձնանունները գաղտանաբառեր են, հիմնականում կապված են աստվածանունների ու նրանց գործառույթների հետ,
Հարգելի Թյուրքագետ Վարուժան Գեղամյան, նախ ոչ թե «թուրք», այլ թյուք կամ թույուկ, օգյուզ թույուկ բեչենե-ogüz tujuk becene կամ կըզըլ բեչենե -կըզըլ բաջիները»։ Թյուքական կլանը, թափառախումբ-քոչվորախումբը վերջին հարյուրամյակների ընթացքում ներխուժել, քոչվել ու բնակվել են Հայաստանի տարածքներում, ապրել են յուրտա-կացարաններում, կոտրել ու ոչնչացրել են պատմամշակութային արժեքները, սեփականացրել են տարածքը, վերափոխել ու աղճատել են նաև տեղի բնակելի տարածքների անունները, բառերը՝ աղճատել ու հարմարեցրել են թյուքական բառերին։ Հայերենի բնիկ անունները և տեղանունները թյուքականացրել են, նման թյոք-բեջականացված անունները Հայաստանի տարածքում տասնյակներ են։
Թյուքեր-բեչենեների կամ այսօրվա ադրբեջանցիների «ադր» անունը Ատրպատականի Ատր-տեղանունն է, «ազր» ազուր- հոգևոր անունն է։ Այսօրվա ադրբեջանցիների իսկական անունն է․ «ogüz tujuk becene կամ kzl becene -օգյուզ թույուկ բեչենե- կամ կըզըլ բեչենե։
Այժմ Տավուշի շրջանի գյուղերի անունների մասին մասին։
Բաղանիս- ԱՅՐՈՒՄ – քաղաք Տավուշի մարզում,
1․Բաղանիս- բաղ- Բագ-հնչյունափոխությամբ, հայերենի Բագ-Բագրատունի, Բագարան անունն է։
2․Այրում- անունը, առաջին -այր-արմատը բնիկ հայերենի արմատ է, հայերենի այր- մարդ, տղամարդ իմաստն ունի․ հայր, քեռայր, սկեսայր, Հրաչյա Աճառյան Հայերէն արմատական բառարանՏպագիր Հատոր 1, Էջ 173
– երկրորդ -ում- արմարտը հայերենում ունի «-մեջ, տեղ» իմաստը, ներգոյական հոլով։
Հայերենում -այր- բառից են կազմված բազմաթիվ բառեր ու անուններ․ քարայր, ԱՅՐՔ- գյուղ Գեղարքունիքի մարզում, ԱՅՐԻՎԱՆ- գյուղ Գեղարքունիքի մարզում, Հայրավանք։ «ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե “Գեոդեզիայի և Քարտեզագրության կենտրոն” ՊՈԱԿ Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան»
«Աշաղ» անունը
«Աշաղ» բառի արմատններն են, առաջին «աշ-աս» արմատը հայերենի աշարայ – հաճարեղեն իմաստն ունի, երկրորդը՝ աղ -աղ, կերակրի սպիտակ նյութ իմաստն ունի, Աշ+աղ նշանակում «հաց ու աղ», հայոց սուրբ խոսք է։
«Աշաղ» համարել թյուքական բառ, այն պատմալեզվական фалсификациа- խեղաթյուրում է, սրբապղծություն է։
Ասքիփարան անունը
Ասքիփարան- կամ ազգափարան, ազգ-ափար բառերի միացությունն է,
Առաջին արմատը՝ ազգ-ցեղ, ասք-խոսք իմաստներով,
Երկրորդ արմատը՝ փար, ափար, աբար-Աբարան, ապար, փառ, բառ, անունն է,
-«Փարազունս պակասեցին իզրայելի մեջ», նշանակում է Փարազունցիները այլ ցեղեր էին, որոնք պակասեցին Իզրաելի մեջ։ Փարազունք փառ կամ փառք, հայկական բանակի անուն է։
Փարազունք Փռույիգներն են։ «Փռույիգները մուշկերն են մշեցիները, հայկական ազնվական փռուիգյան -փառուիգյան ցեղանուն է, որն ապացուցել է ДЬЯКОНОВ-ը «К ПРАИСТОРИИ АРМЯНСКОГО ЯЗЫКА (о фактах, свидетельствах и логике) И. М. ДЬЯКОНОВ․
Ասքիփարան-Ոսկեպար անունները երկուսն էլ հայկական անուններ են, Այստեղ ոչ մի դրափոխություն չկա, կա միայն հնչյունափոխություն։
Աքսիփարա բնականաբար հին հայկական անունն է, որը թյուքբեջանականցված աղճատված արտասանություն ունի։
Ասքիփարան- հնչյունափոխված նույն Ոսկեպարն է պատմամշակութային հայկական տարածքի մի մասը, որտեղ կրկին չափազանց ուշ ժամանակներում հայտնվել են նույն «այրումները»։
«Այրում» ցեղը միայն հայկական ցեղ կամ տոհմախումբ է, որոնք եկել են հիմնականում Երևանից, հետագայում Ռուսաստանից, նրանք չեն կարող այլ ազգի լինել։ Այրումցիները հայկական մեծատոհմ ցեղախումբ են։ Այրումցիները չեն կարող թյուք-ադրբերջանական ծագում ունենալ։
Ղզլբաշիները ներխուժելով Հայկական տարածաշրջան վերցրել են անունները կամ միախառնվել են որոշ այրումցիների հետ, կամ հայերը հեռացել են անուններն ու տարածքը թողնելով, ինչպես ողջ հայոց պատմության մեջ։
Այսպիսով Բաղանիս-Այրում, Աշաղ – Ասքիփարան անունները բնիկ հայկական անուններ են ըստ արմատական բառարանի, լեզվաբանների և պատմաբանների։
© ©
Կարինե Հայրապետյան հայագետ, լեզվաբան
Գերմանիա, Մարտ, 2024