Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերները չեմ կարողանում քնել, իմ երեխայի գերեզմանն այնտեղ է․․․». «Ա1+»

Մարտ 20,2024 17:42

«Ա1+». Դեմքին անթիվ կնճիռներ ունեցող այս տարեց կինը Արցախից բռնի տեղահանված տիկին Ռազմիկն է։ Տղամարդու իր անվան նման էլ կյանքն էր տղամարդկային պարտականություններով լի։ Երիտասարդ տարիքում Ռազմիկը Ճարտարից եկել էր Հադրութ և ամուսնացել։ Իրենց ընտանիքում սերն ու համերաշխությունը մեծ արժեքներ էին, որին համապատասխան էլ ապրում էին 4 երեխաները։

Ռազմիկի ավագ որդին՝ Ռոբերտը, որը ծառայել էր Գերմանիայում, 1992թ․ վերադարձել է Ստեփանակերտ և մասնակցել պատերազմին. «45 տոննանոց տանկը գլորվեց ձորը, լյուկի մեջի երկու տղան մի կերպ դուրս եկան, ողջ մնացին, իսկ իմ երեխային 10 օրից բերեցին… »:

Դրանից հետո տիկին Ռազմիկի կյանքն ավելի է բարդացել։ Պատերազմի ժամանակ ավերվել էր այն տունը, որտեղ իրենք ապրում էին։ Որդու մահից հետո ամուսինն է հիվանդացել ու մահացել։

Ներկայում նրանց ընտանիքը հաստատվել է Գյումրիում՝ «Լորիկ» բարեգործական հիմնադրամի կողմից նվիրաբերած տանը, սակայն տիկին Ռազմիկը չի կարողանում գիշերները քնել։ Անընդհատ մտածում է՝ որդու գերեզմանը թողել են Արցախում․․․

Տաթև ԱԶԻԶՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031