Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում դրական դինամիկա նկատվում էր, երբ տեղի էին ունենում եռակողմ բանակցությունները. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Հենց սկսեցին ներմուծվել արևմտականները, իսկ նրանց հանգիստ չէր տալիս առաջընթացը, նրանք Երևանին պարտադրեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց օրակարգը՝ իսպառ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության մասին։ Թե ինչի է դա հանգեցրել, մենք բոլորս շատ լավ գիտենք։ Այսօր այդ նույն արևմտամետները պարզապես պարտադրում են Երևանին միակողմանի որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերի շուրջ, մենք տեսնում ենք, թե ինչպես են բառացիորեն դրդում Երևանին թե Բաքվի, թե Մոսկվայի հետ դրական զարգացումները քանդելու համար»,-նշել է Զախարովան։